Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բրիտանիայում անհայտ թագավորական պալատ է հայտնաբերվել

Բրիտանիայում անհայտ թագավորական պալատ է հայտնաբերվել
05.12.2014 | 13:02

The Independent-ը հայտնում է, որ Բրիտանիայում բացառիկ ամրոց-պալատ է հայտնաբերվել ՈՒիլշիրում պեղումների ժամանակ: Հարավային Անգլիայում գտնվող ամրոցը հավանաբար միջնադարյան ամենամեծ թագավորական պալատներից է: Ամրոցը, որ գտնվել է հողի տակ, ենթադրաբար պատկանել է Հենրի Առաջինին: 12-րդ դար թվագրվող պալատը, որ հայտնաբերվել է ռենտգեն տեխնոլոգիաներով, ունի 170 մ երկարություն, 65 մ լայնություն, մինչև 3 մ հաստությամբ պատեր: Ներսում կան բազմահարկ շինություններ: Տարածքում հայտնաբերվել են նաև տասնյակ սովորական տներ: Առաջին անգամ է, որ բրիտանացի հնագետները անհայտ պալատ են հայտնաբերում: Գտածոն, որ հրաշալի պահպանված է, կարևոր է նորմանների ժամանակի Անգլիայի պատմության ուսումնասիրության համար:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ